Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.02.2014 | 22:29

Մի՛ ամաչիր Աստծու օրենքը և ուխտը կատարելու և ամբարիշտին արդար դատաստան անելու համար։ Մի՛ ամաչիր գործընկերոջ և ուղեկցի հետ հաշիվները պահելու և ժառանգությունը ուրիշների հետ բաժանելու համար, կշռի և չափի ճշգրտության, քիչ կամ շատ ունեցվածքի համար, վաճառականներին ապրանքը թանկ վաճառելու համար, որդիներին շատ խրատելու և չար ծառաների կողերն արնոտելու համար։ Չար կնոջ հետ լավ է կնիք դնել բերանին, և ուր շատ ձեռքեր կան, ունեցվածքդ պահի՛ր փակի տակ։ Ինչ տալիս ես, հաշվով և կշռով տուր, իսկ առևտուրը գրանցի՛ր։

Սիրաքի իմաստությունը 42. 2-7

Դիտվել է՝ 2520

Մեկնաբանություններ